Spice Girls-ը խնդրում է Վիկտորիա Բեքհեմին վերադառնալ խումբ
Spice Girls փոփ-խմբի անդամները պատմել են կոլեկտիվի նախկին մենակատար Վիկտորիա Բեքհեմի հետ ապագա հանդիպման մասին։ Գազետա.ռու կայքը, հղում անելով NME-ին, գրում է, որ երգչուհիները ցանկանում են Բեքհեմի հետ քննարկել, որն այժմ զբաղվում է հագուստների թողարկմամբ, 2020 թվականի Գլաստոնբերում փառատոնի ժամանակ հնարավոր վերամիավորման հարցը։
Երկրպագուների հետ հանդիպմանը երգչուհի Մելանի Բրաունը (Մել Բի) հայտնել է ելույթի և Վիկտորիայի հետ սպասվող բանակցությունների մասին։ Մել Բիի խոսքով, Բեքհեմը նորաձևությունում սկսել է իր գործունեությունը ի շնորհիվ Spice Girls-ում հանդես գալու ժամանակ ունեցած հայտնիության, հազիվ թե նա կարողանա հեշտությամբ հրաժարվել գոնե մեկ անգամ անցյալ վերադառնալու հնարավորությունից։
Ավելի վաղ Վիկտորիա Բեքհեմն արդեն հայտարարել են, որ չի երգելու Գլաստոնբերում։