Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
«Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողություններն այս ուղղությամբ»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Նա հավաստիացրեց, որ քննարկումները շարունակվում են և առաջիկայում պատկան գերատեսչությունները կանդրադառնան հարցին:
Հարցին, թե արդյոք Շրջակա միջավայրի նախարարությունը նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին խոսել է, Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ, և նախարարն, ըստ նրա, ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ։
Դիտարկմանը՝ նախարարն ասե՞լ է, որ նոր ՇՄԱԳ է անհրաժեշտ, խոսնակը նշեց, որ նախարարը տարբեր մոտեցումներ է ներկայացրել, որքան հնարավոր է անդրադառնալ դրան, մամուլի հաղորդագրությունում անդրադարձել են:
Հարցին, թե ըստ տեղեկությունների, Վլադիմիր Կարապետյանն պնդել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հաստատել է՝ կա նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն, սակայն խոսնակը հերքեց՝ նշելով, որ ինքը նման բան չէր կարող պնդել։
Վարչապետի մամուլի խոսնակը նշեց նաև, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու մասին կհայտնի նախարարությունը. «Նախարարը զեկուցել է, վարչապետի հանձնարարականը կատարել է, ողջ ինֆորմացիան փոխանցել է կառավարությանը։ Երբ վերջնական որոշում լինի, այդ մասին կհայտնենք»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մնաց՝ Փաշինյանը Ամուլսարի տակից էլ դուրս գա
- Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել
- Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
- Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան
- «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետ
- Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի. ecolur
- Վարչապետի պարզաբանումը՝ ինչու է որոշվել քննարկել նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտությունը
- Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն
- Փաշինյանն ուղղաթիռից է դիտարկել Ամուլսարն ու շրջակա միջավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան