ՔԿ. Իվանյանը չի ազատվել աշխատանքից
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից չի ազատվել: Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին։
«ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել: Պարոն Իվանյանը շարունակում է պաշտոնավարել:
Նշեմ, որ իրականացվում է ծառայողական քննություն, որի արդյունքում կկայացվի համապատասխան որոշում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի աշխատանքից ազատվելու մասին լուրերին, ապա նրա խոսքով, ՔԿ նախագահի տեղակալների ազատումն ու նշանակումը Քննչական կոմիտեի լիազորությունների շրջանակներում չէ։
Հիշեցնենք՝ հետաքննության արդյունքում լրատվամիջոցը պարզել էր, որ Իվանյանը բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
- Նազելի Վարդանյան. Ամուլսարի խնդիրն արդեն լուծվեց
- ՔԿ-ն հաստատում է. Ամուլսարի գործով քննիչն ու նախկին նախարարը ազգականներ են, բայց կասկածել պետք չէ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան