Դեմ են «Երեխաների քաղաքին»
ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնք ունեն հաշմանդամություն կամ հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Նրանք դեմ են «Երեխաների քաղաք» կառուցելուն, գտնում են, որ այդ ծրագրի իրականացմամբ կխախտվի հաշմանդամություն ունեցողների իրավունքները, խտրական վերաբերմունք է։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը Արարատի մարզի Շահումյան և Տափերական համայնքներում անհատույց սեփականության իրավունքով հողամասեր է տրամադրել «Երեխաների քաղաք» կառուցելու համար։ ՀԿ-ն նախատեսում է այնտեղ կառուցել «Երեխաների քաղաք», ինչպես նաև՝ իրականացնել սոցիալական անապահով պայմաններում ապրող, հաշմանդամություն ունեցող երեխաների լիակատար զարգացման, ինքնադրսևորման, մանկական աղքատության կրճատմանն ուղղված բարեգործական ծրագրեր:
«Մեր կառավարությունն ինչ-որ որոշումներ է կայացնում, հող է հատկացնում, աջակցում է բարեգործական ծրագրերի, բայց դրա հետ մեկտեղ ինքը մեր ձայնը չի լսում, չի հարցնում»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Հաշմանդամություն ունեցող երեխաների մայրն ասաց, որ եղել է ներառական կրթության ջատագով, տարիներ շարունակ, դեռևս երբ Հայաստանում չկար ներառական կրթություն, փորձել են ներառվել մանկապարտեզներում, դպրոցներում, ինչն իրենց հաջողվել է։
«Հիմա իմ երեխային ասում եմ՝ գիտե՞ս, քաղաք է կառուցվում, ամեն հարմարություն լինելու է, դու կարող ես գնալ այդ քաղաք։ Իմ աղջին ասաց՝ ցնդել ես, ես այստեղ եմ ապրում, իրավունք ունեմ ապրելու այնտեղ, որտեղ ցանկանում եմ, ովքեր ցանկանում են, որ այդ հարմարություններն ունենանք, թող մեր քաղաքում, որտեղ ապրում ենք, այդտեղ ներառեն, ռեսուրսները բերեն այնտեղ, որտեղ մարդիկ են»,- պատմեց ծնողը։
Ծնողները նշում են, որ իրենք դեմ են այդ ծրագրին, իրենք մշտապես ապրել են իրենց երեխաների հետ, երեխաներին պահել են ընտանիքում, չեն մեկուսացրել։ Նրանք հույս ունեն, հավատում են, որ կառավարությունը կլինի իրենց ձայնը։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Իսրայելյան. «Երեխայակենտրոն քաղաքը» որևէ կերպ չի նախատեսում մեկուսացված, առանձին քաղաքի կառուցում
- ՄԻՊ. «Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում