ՊԵԿ-ի հորդորներին չարձագանքած շոուբիզնեսի 9 ներկայացուցիչ կենթարկվի քրեական կամ վարչական պատասխանատվության
Պետական եկամուտների կոմիտեի կոչին արձագանքել և իր եկամուտները հայտարարագրել է շոուբիզնեսի 5 ներկայացուցիչ։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը նամակ է ուղարկել շոուբիզնեսի 9 հայտնի ներկայացուցչի, որպեսզի նրանք ևս հայտարարագրեն իրենց եկամուտները։
«Ներկայացվել է նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց իրենք մասնակցել են և երևի թե եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա, ըստ էության, նրանք 2018թ-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ հանդիսացել են որևէ կազմակերպության աշխատակից, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Այդ տեղեկատվական բազան մենք ունենք և այս նամակով հորդորեցինք, որ գան և հայտարարագրեն եկամուտները: Քանի որ ոչ մեկ հորդորներին չի արձագանքել, ես հայտարարում եմ՝ մենք նախնական հաշվարկ ենք ներկայացնելու և տանք մեր քննիչներին և նրանք կորոշեն՝ քրեական, թե վարչական պատասխանատվության պետք է ենթարկվեն տվյալ անձինք»,- նշեց Դավիթ Անանյանը։