Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը Փաշինյան-Սեֆիլյան-Չուգասզյան հանդիպումից հետո որոշ եզրակացություններ է արել։
Նա հիշել է 2016 թվականի ամառը, երբ «Սասնա ծռեր»-ի անդամները գրավել էին ՊՊԾ գունդն ու պատանդ պահել ներսում գտնվողներին.
«2016թ. ՊՊԾ գունդը գրավելուց և 2 ոստիկան սպանելուց րոպեներ անց Նիկոլ Փաշինյանը անարգել և ապահով հայտնվեց ահաբեկչների մեջ և ուղիղ տեսակապով ներկայացնում էր գնդում տիրող իրավիճակը:
Բոլորին ճանաչում էր, բավականին մտերմիկ և անկաշկանդ զրուցում էին:
Ներսում պանդանդառված էին բարձրաստիճան ոստիկաններ, որոնց թվում էր ներկայիս ոստիկանապետ Օսիպյանը:
Այդ պահին զարմացել էի Նիկոլի համարձակության վրա, քանի որ ահաբեկիչների մոտ այդպես հանգիստ չեն մտնում, եթե իհարկե նրանցից մեկը չես, ով դրսում է մնացել և օժանդակում է ահաբեկչական գործողությանը:
Հիմա արդեն պարզ է, թե ինչպես և ինչ պայմաններում Նիկոլ Փաշինյանն այդպես հանգիստ և ապահով մուտք գործեց գնդի տարածք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան