Նուբարաշենի ՔԿՀ-ում կալանավորները կոտրել են դռները, վառվող առարկաներ են նետել պատուհանից դուրս
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ երեկ երեկոյան անհնազանդության գործողություններ են տեղի ունեցել։
Պատգամավոր Անի Սամսոնյանն ուղիղ եթերում տեղեկացրեց, որ ի պաշտպանություն «զոն նայողների» կալանավորները կոտրել են դռներ, այրվող առարկաներ նետել պատուհաններից, ինչի հետևանքով հարակից խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել։
Պատժախուց տեղափոխվածներ չկան, նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար։
Պատգամավորներն ասացին, իրավիճակն այս պահին վերահսկելի է։
Մանրամասները՝ տեսանյութում։