Փաշինյանն Ամուլսարի խնդրով նախ ընդունել է ջերմուկցիներին, ապա «Լիդիան»-ի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակչության ներկայացուցիչների հետ:
Կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգերին, ծրագրի մոնիթորինգի հարցին, խնդրի իրավական, տնտեսական, բնապահպանական ասպեկտներին և հանրային մտահոգություններին:
Վարչապետը կարևորել է կառավարություն-հասարակություն երկխոսությունը հանրությանը հուզող հարցերի շուրջ և նշել, որ Ամուլսարի հանքավայրի ծրագրի հետ կապված իրավիճակի լուծումը պետք է հենված լինի Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահի վրա, իսկ հետագա քայլերը պետք է իրականացվեն՝ հաշվի առնելով ծրագրի բոլոր բաղադրիչները համալիր ամբողջության մեջ դիտարկելու կարևորությունը:
Ավելի ուշ կառավարությունից հայտնեցին, որ Փաշինյանն ընդունել է նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության ժամանակավոր նախագահ և գործադիր տնօրեն Էդվարդ Սելլերսին և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ամուլսարի հանքի վերաբերյալ իրականացված միջազգային փորձաքննության եզրակացությանը, դրա վերլուծության արդյունքներին և բարձրացված խնդիրներին:
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև ճիշտ որոշում կայացնեն. Ալեն Սիմոնյան
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
- Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
- Քաղաքագետ. Մնաց՝ Փաշինյանը Ամուլսարի տակից էլ դուրս գա
- Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել
- Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում