Ի՞նչ և ո՞ւմ են առավել շատ կարոտում արտերկրում սովորող ուսանողները
• Արտերկրում սովորող ուսանողների 74%-ը նշում է, որ ամենից շատ կարոտում է հայրենիքին բնորոշ ձայները, նույնիսկ եթե ընտանիքի հետ առցանց ճաշում է կամ կանոնավոր շփվում հեռախոսային հավելվածների միջոցով,
• Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, որոնք ի հայտ են գալիս սկզբանական փուլում, նրանց մեծ մասը (99%) համաձայն է, որ արտերկրում սովորելը տևական դրական ազդեցություն ունի,
HSBC-ի ուսումնասիրության համաձայն՝ ընտանիքի և ընկերների հետ կապը պահելու համար արտերկրում ուսանողների մեծ մասն (97%) օգտվում է տեսազանգերից, Instagram, WeChat և WhatsApp հարթակներից, որոնց միջոցով նրանք մասնակցում են առցանց ընտանեկան ընթրիքներին և տեղեկանում ընկերների կյանքում վերջին փոփոխություններին. բայց և այնպես նրանք շարունակում են կարոտել հայրենիքը:
Ուսանողների 55%-ն օգտվում է WhatsApp –ից կամ տեսազանգերից, 50%-ը՝ ֆեյսբուքից, իսկ 21%-ը՝ WeChat-ից:
Ուսանողների 92%-ն ասում է, որ արտերկրում սովորելիս կարոտում է հայրենիքի միջավայրը. 10-ից 6-ը (57%) նշում է, որ ամենից շատ կարոտում է զգայական փորձառությունները, իսկ երեք չորրորդը (74%) կարոտում է հենց ձայնային միջավայրը: Միջազգային ուսանողները նշում են, որ ամենից շատ կարոտում են մայրենի լեզուն (50%), շուկաների եռուզեռը (26%), հանրային տրանսպորտի աղմուկը (25%), թռչյունների ճռվողյունը, միջատների կամ կենդանիների (20%) արձակած հնչյունները:
Արտերկրում հայ ուսանողների թիվն աճում է։ 2018թ. դրությամբ միջպետական ծրագրերով արտերկրում սովորում էր 206 հայ ուսանող՝ հիմնականում Ռուսաստանում, Վրաստանաւոմ, Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Չինաստանում և Հորդանանում:
Սրանք HSBC-ի կողմից թողարկված «Հայրենիքի ձայնը» միջազգային ուսումնասիրության արդյունքներն են։ Նրանցից 92-ը սովորում էր բակալավրի, իսկ 114-ը ՝ մագիստրոսական կրթական ծրագրերով: 2017թ. միջպետական համաձայնագրերի շրջանակում արտերկրում սովորող հայ ուսանողների թիվը կազմում էր 183 : Համաձայն Հայաստանում FLEX ծրագրի ղեկավար Հռիփսիմե Մանուկյանի՝ այս տարի ԱՄՆ կառավարության մշակութային ու կրթական փոխանակման ծրագրերով Ամերիկայի տարբեր նահանգներում ուսում է ստացել ավելի քան 40 հայ ուսանող:
2018թ. «Erasmus+» Եվրոպական միության՝ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով ծրագրի միջոցով 261 հայ և արտերկրացի ուսանող փոխանակել են համալսարանները: Հայ ուսանողները սովորել են տարբեր եվրոպական երկրներում՝ հատկապես Լեհաստանի, Իսպանիայի և Իտալիայի համալսարաններում, իսկ արտերկրացի ուսանողները՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում :
Հայաստան կրթական նպատակով այցելում են արտերկրացի ուսանողներ հիմնականում Ռուսաստանից, Հնդկաստանից և Վրաստանից : 2018-2019թթ. ուսումնական տարում Հայաստանի պետական կրթական հաստատություններում սովորում էր 2925 արտերկրացի ուսանող , իսկ մասնավոր հաստատություններում՝ 1370 : Անցած տարի բակալավրի ծրագրով Հայաստանում սովորում էր 217 հայ ուսանող հիմնականում Ռուսաստանից, Վրաստանից ու Սիրիայից : Մագիստրոսական ծրագրով սովորող արտերկրացի ուսանողների թիվը համեմատաբար ավելի փոքր է՝ ընդամենը 308 : 2018թ. նրանք մագիստրոսական ծրագրով ուսումնասիրում էին սոցիալական գիտություններ, բիզնեսի կառավարում և իրավագիտություն:
Ուսումնասիրությունը ներկայացնում է արտերկրում սովորող 11 երկրներից ու տարածաշրջաններից (Ավստրալիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Հոնկոնգ, Հնդկաստան, Մալայզիա, Սինգապուր, Թայվան, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) 897 ուսանողի կարծիքը:
Հարցումների համար հիմք են ծառայել 17-29 տարեկան ուսանողների կարծիքները, ովքեր ներկայումս սովորում կամ վերջին հինգ տարիների ընթացքում սովորել են արտերկրում: Հարցումներն իրականացվել են 2019թ. հունիսի 12-24-ը: