74-ամյա հնդկուհին երկվորյակ է ունեցել
Հնդկաստանի Անդհրա-Պրադեշ նահանգի բնակչուհին, որը հղիացել է էկո-պրոցեդուրաների միջոցով 74 տարեկանում, երկու աղջիկ է ունեցել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, գրում է Hindustan Times թերթը։
Հիվանդանոցի տնօրենն ասել է, որ Էրամատի Մանգայամման ծննդաբերել է կեսարյան հատման միջոցով։
«Վիրահատությունը հարթ է անցել։ Եվ մայրը, և նորածիններն առողջ են և որևէ բարդություն չկա։ Բայց մայրը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժին, որպեսզի կարողանա դուրս գալ սթրեսից»,- ասել է նա։
Կինը չի կարող կերակրել կրծքով, նորածինները կաթ են ստանում դոնորական բանկից։
Տնօրենի խոսքով, տարեց կինը կարողացել է դիմանալ և երեխաներ ունենալ ի շնորհիվ նրա, որ չի ունեցել բժշկական որևէ բարդություն, օրինակ՝ դիաբետ կամ հիպերտոնիա։
Մանգայամման և նրա 80-ամյա ամուսնինն ամուսանցել են 1962 թվականին։ Վերջին 57 տարիներին զույգը չէր կարողանում երեխա ունենալ։ Բայց արհեստական բեղմնավորման շնորհիվ 74-ամյա կինը կարողացել է հղիանալ այս տարվա հունվարին։
Ավելի վաղ, ամենատարեց կինը, որը արհեստական բեղմնավորման միջոցով հղիացել և 2008 թվականի ամռանը երկվորյակ էր ունեցել, 70-ամյա հնդկուհի Օմկարի Պանվարն էր։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում