Beeline-ը ազատեց ինտերնետը. Այժմ սահմաններ ընդհանրապես չկան
Beeline-ը հայտարարում է անսահմանափակ շարժական ինտերնետ ծառայության մեկնարկի մասին:
Ընկերությունից հայտնում են, որ 5900 դրամ բաժանորդավճարի դիմաց բջջային կապի բոլոր կանխավճարային փաթեթների օգտատերերը (բացառությամբ շարժական ինտերնետ սակագնային փաթեթների), կկարողանան ակտիվացնել «Անսահմանափակ ինտերնետ» ծառայությունը և օգտվել շարժական ինտերնետից՝ առանց որևէ սահմանափակումների:
«Հայաստանում երկար ընդմիջումից հետո առաջին անգամ բաժանորդներին հասանելի է դարձել շարժական ինտերնետ առանց արագության կամ ծավալի սահմանափակումների։ Վերջերս Beeline-ը մեծ ներդրումներ է կատարել գերարագ շարժական ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ և կառուցել 3G և 4G ցանցեր Երևանում ու մարզերում: Այս ներդրումների շնորհիվ մեր բաժանորդներն այժմ կարող են ձեռք բերել գերարագ ինտերնետ անսահմանափակ ծավալով», - նշել է Հայաստանում Beeline- ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Անսահմանափակ ինտերնետ ծառայությունը կարելի է ակտիվացնել մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը, հավաքելով *0500# USSD հրահանգը կամ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։
Հարակից հրապարակումներ`
- Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 4-րդ շրջափուլը
- Էրեբունիում բացվել է Beeline-ի նոր վաճառքի և սպասարկման գրասենյակ
- Beeline-ն երկարաձգում է «Մարզային 3500» և «Մարզային 5500» փաթեթների միացման ակցիան
- Beeline-ի նոր ակցիան ուսումնական տարվան ընդառաջ
- Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում մրցույթ է անցկացվում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան