Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Տավուշի մարզի Իջևան քաղաքաի համայնքապետ Վահե Ղալումյանը հրաժարականի դիմում է նեկայացրել։ Panorama.am-ին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հայտնեց, որ դիմումը ներկայացվել է այսօր։
Ղալումյանը նշել է, որ դիմում է ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի համաձայն։
Այն սահմանում է. «Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե նա հրաժարական է տվել»։
Հիշեցնենք, որ Վ. Ղալումյանը Իջևան համայնքը ղեկավարում է 2011 թվականից։ Վերընտրվել էր Վերընտրվել է 13.09.2015թ.-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում