Գնաճ՝ ծառայությունների ոլորտում
Մատուցված ծառայությունների ոլորտում 2019թ. օգոստոսին 2018թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 0.2%, իսկ 2019թ. հուլիսի համեմատ՝ 0.1% հավելաճ:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2019թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական խնամքի սպասարկման սրահների ծառայությունների՝ 0.1%, մարդատար տրանսպորտի ծառայությունների՝ 0.6% (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 2.5% հավելաճով), հյուրանոցային ծառայությունների սակագների 1.4% հավելաճ:
Միաժամանակ, հանգստի կազմակերպման համալիր ծառայությունների, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների սակագները նվազել են համապատասխանաբար 0.3% և 0.1%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական ծառայությունների, կապի, կրթության, սպասարկման (ռեստորաններ, սրճարաններ և համանման կազմակերպություններ), իրավաբանական ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: