
«Հրապարակ». Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ճանապարհով է իշխանությունը ցանկանում հասնել ՍԴ կազմը փոխելուն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն իրազեկեց, որ ԱԺ-ն սկսում է «Կուսակցությունների մասին» օրենքի և Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքները: «Գործընթացը լինելու է ներառական. և՛ արտախորհրդարանական ուժերի, և՛ քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունն ապահովված է լինելու»։
Ընտրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել էր դեռ մարտ-ապրիլին։ ԿԸՀ գործունեության ծրագրի քննարկման ավարտին Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրեց ընտրական բարեփոխումներ անելու: Ապա 2-3 շաբաթ հետո գործընթացը մեկնարկեց՝ ԱԺ 3 խմբակցություններից աշխատանքային խումբ կազմվեց՝ ամեն ուժից 5-ական ներկայացուցչով, սակայն ընդամենը 1 հանդիպում կայացավ։ Հիմա կրկին վերսկսում են։
Փոփոխությունների հիմքում դրվելու է անցած տարի մշակված, բայց չընդունված հայեցակարգը, որտեղ առաջնայինը ռեյտինգայինից հրաժարվելն է և պարզ համամասնական ընտրակարգին անցնելը, նաև՝ անցողիկ շեմի իջեցումը․ կուսակցությունների դեպքում 5 տոկոսի փոխարեն՝ 4, դաշինքների համար 7-ի փոխարեն՝ 6։ Առաջարկվում է նվազեցնել նաև ընտրագրավի չափը։ Ի դեպ, ՔՊ վարչության վերջին նիստում ասվել է, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր ՍԴ կազմը փոխել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին