«Ժողովուրդ». ԱԺ հանձնաժողով հրավիրված ՊՆ պաշտոնյայի մասնակցությամբ փակ նիստը բուռն է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Այս անգամ ևս այն անցկացվեց գաղտնի սենյակում` լրագրողների և այլ անձանց աչքերից հեռու:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին փակ նիստից մի քանի հանգամանքներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հանձնաժողով հարցաքննության հրավիրվել էր ՊՆ պաշտոնյա, ում ով լինելը չենք հրապարակում` գաղտնիությունից ելնելով: Սակայն տեղեկացանք, որ նիստը բավական բուռն է անցել, և հիմնականում հարցեր է տվել հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը: Հանձնաժողովի մյուս անդամները հիմնականում լսողի կարգավիճակում են եղել, չնայած փորձել են միջամտել և իրենց խոսքը ևս ասել: Հանձնաժողովի նիստերը բուռն կերպով շարունակվելու են, և որոշում կա այն ամեն անգամ տարբեր վայրերում անցկացնել` նույնիսկ խորհրդարանի շենքից դուրս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում