«Փաստ». Հարցում՝ ամենաբարձր վարկանիշն ունեն ուժայինների, իսկ ամենացածր վարկանիշը առողջապահության նախարարները
«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով:
Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա