Ռուսաստանցի զբոսաշրջիկները սկսել են ավելի հաճախ այցելել Հայաստան
Հայաստանն այս ամռանը դարձել է ռուսաստանցիների հանգստի համար պահանջված ուղղություններից մեկը։ ՌԻԱ Նովոստին գրում է, որ փորձագետները վերլուծել են ավիատոմսերի ամրագրումները ամառային սեզոնին և պարզել, թե այս տարվա հունիս-օգոստոսին Ռուսաստանից զբոսաշրջիկներն առավել հաճախ որ երկրներ են գնացել։
Փորձագետները ուշադրություն են դարձել այն հանգամանքի վրա, որ զբոսաշրջիկները կարողացել են ինքնուրույն տոմսեր ամրագրել և հանգիստն անցկացնել տվյալ երկրներում։
Այսպիսով, պարզվել է, որ այս ամռանը ամենապահանջված երկրների առաջին տասնյակը գլխավորում է Իտալիան, երկրորդ տեղում գտնվում է Թուրքիան, երրորդում՝ Իսպանիան։
Վարկանիշում ընդգրկվել են նաև Չեռնոգորիան, Վրաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հայաստանը:
Ամառային պահանջված ուղղությունների թվում են եղել նաև Հնդկաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը: Նշվում է նաև, որ 71%-ով ավելացել է դեպի Սերբիա թռիչքների պահանջարկը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան