Քկհ-ներում անհնազանդության գործողություններ են եղել
Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից «ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են»
Ծառայությունից հայտնում են, որ ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրությամբ նախատեսված կարգով, կձեռնարկեն իրավիճակից բխող համարժեք գործողություններ։