Ամուլսարի վերաբերյալ քննարկումները կարող են շարունակվել այնքան ժամանակ, մինչև ճիշտ որոշում կայացնեն. Ալեն Սիմոնյան
«Իմ քայլը» խմբակցությունն այսօրվա նիստում քննարկել է Ամուլսարի հարցը, հնչել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ քննարկումն անցել է համերաշխ մթնոլորտում։
«Սրություն չկար, շատ ավելի համերաշխ է անցել, լսել ենք կարծիքները: Եզրահանգում չկա, եթե եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա»,- ընդգծեց նա։
Հարցին՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման շուրջ խմբակցությունում առկա տարակարծությունները փարատվել են, Ալեն Սիմոնյանը նշեց, որ տարակարծություն չկա։
«Հիմնականում խոսքը գնում է, թե սա ինչի է այսպես, բա սրա մասին ի՞նչ եք կարծում։ Բովանդակային քննարկման ձևաչափով է եղել: Հարցը կառավարության տիրույթում է, կառավարությունը պետք է որոշում կայացնի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է, որը կա և մնալու է»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
Դիտարկմանը, թե «Իմ քայլը» խմբակցությունում կան Ամուլսարի շահագործմանը կողմ և դեմ պատգամավորներ, արդյոք այդ տարակարծությունը շարունակվում է, Ալեն Սիմոնյանը նշեց, որ հանրության մեջ էլ կան բազմաթիվ մարդիկ, որոնք դեմ են, և կան բազմաթիվ մարդիկ, որ կողմ են: Այս քննարկումներն, ըստ նրա, նրա համար են, որ լսեն մարդկանց կարծիքները և ճիշտ որոշում կայացնեն Հայաստանի համար:
«Սա աշխատանքային քննարկում է, որ պարզաբանենք, թե որ որոշումն է ամենաճիշտը։ Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի, և չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ քննարկումները կարող են շարունակվել այնքան, մինչև վստահ լինեն, որ ճիշտ որոշում են կայացնում:
Ըստ նրա՝ չի կարելի վտանգի տակ դնել ինչպես բնությունն ու անվտանգությունը, այնպես էլ՝ պետության վարկանիշը։
Հարակից հրապարակումներ`
- Պրոֆեսոր Մելիքյան. Ամուլսարը ցանկացած ընկերության համար պետք է փակ լինի հանքարդյունաբերության համար
- Ամուլսարի հարցով Փաշինյանը «օրվա կուրսին» համապատասխան որոշումներ է փոխում. քաղտեխնոլոգ
- Ամուլսարի շահագործման վերաբերյալ նոր ՇՄԱԳ անցկացնելու վերջնական որոշում դեռ չկա. Վլադիմիր Կարապետյան
- Քաղաքագետ. Մնաց՝ Փաշինյանը Ամուլսարի տակից էլ դուրս գա
- Ամուլսարի ծրագրի վերաբերյալ Փաշինյանը նոր հանձնարարություն է տվել
- Մհեր Գրիգորյանը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին
- Գիտությունների ազգային ակադեմիան՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
- Անձամբ ես ունեմ մեկ շահագրգռվածություն. դա պետական շահի պաշտպանությունն է. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
- Ի սկզբանե «Էլարդ»-ի եզրակացությունը մեզ համար արժանահավատ չի եղել. Էդմոն Մարուքյան
- «Էլարդի» փորձագետների հետ Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ եկան մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության կարիք ունեն. վարչապետ
- Փորձագետներն արձանագրել են՝ լիարժեք եզրակացություն կազմելու համար որևէ տվյալ բաց չկա. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար
- Կառավարությունը «ԷԼԱՐԴ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան