Աննա Հարությունյան. Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների տարածման առումով
«Աղբի կուտակումը խիստ վտանգավոր է ոչ միայն վարակիչ, այլև ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են՝ տուլարեմիան, դեզինտերիան ու աղիքային այլ վարակները, տարածման առումով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։
Նա մասնակցում էր ««Սանիթեքը» 7-րդ օրն է՝ չի կատարում իր պայմանագրային պարտավորությունը․ հիգիենիկ համաճարակային վտանգներ․ աղբահանության հիմնախնդրի լուծման տարբերակներ» թեմայով քննարկմանը։
Վարչության պետն ասաց, նախորդ տարի բնակիչների բողոքների հիման վրա «Սանիթեք» ընկերությունը մոտ մեկ տասնյակ վարչական տույժերի է ենթարկվել։
«Բայց մեր նպատակը վարչական տույժի ենթարկելը չէ։ Մեր նպատակն է բնակչության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ապահովումը, որը մինչ մենք օրս չենք կարողանում ամբողջությամբ ապահովել, քանի որ այդ պարտականությունները իրավասու մարմինները ճիշտ չեն իրականացնում»,-ասաց նա։
Հարությունյանն ընդգծեց, քաղաքում աղբի կուտակումները բարենպաստ պայմաններ են ստեղծում առնետների բազմացման համար, ինչը տարափոխիկ հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ։
«Այս պահին մենք նման հիվանդություններ դեռ չունենք, բայց քանի որ մեր նպատակը կանխարգելելն է, չենք սպասելու, որ տարածվեն հիվանդություններ, լինի աղիքային վարակի բռնկում, և ասենք, որ դա պայամանավորված է վատ աղբահանության հետ»,-նշեց նա։
Վարչության պետը կոչ արեց քաղաքացիներին խնդիրների դեպքում ահազանգել իրենց, կփորձեն լուծում տալ։
Հարակից հրապարակումներ`
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան