Զ.Մնացականյան. Ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին
«Մեկնաբանելու ոչինչ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե լուրեր են շրջանառվում, իբրև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայման է դրել ՀՀ իշխանությունների առաջ, որ մինչև իր այցը Հայաստան ազատ արձակեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արդյո՞ք հայ-ռուսական հարաբերություններում այս հարցը քննարկվում է։
«Բամբասանքներ, ասեկոսներ, պայման դնել և այլն, այլն, խնդրեմ, ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին։ Կան ներքաղաքական, ներքին իրավական, դատական հարցեր։ Միակ պատասխանը՝ ավելի լուրջ վերաբերվել մեր սկզբունքին»,- ասաց նախարարը։
Նախարարն ասաց, որ նախապատրաստվում են հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք գագաթաժողովին, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները։
«Այո, մենք ունենք հաստատումներ, չունենք որևէ իրավիճակ, որը ինչ-որ մի արտառոց իրավիճակ է ստեղծել հոկտեմբերի 1-ի գագաթաժողովին նախապատրաստման առումով։
Մենք պատրաստվում ենք գագաթաժողովին, վստահ եմ, որ անցկացնելու ենք շատ արդյունավետ, լավ գագաթաժողով, վստահ եմ, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները միայն շահելու են այդ գագաթաժողովից»,-ասաց Զ. Մնացականյանը։
ԱԳ նախարարի խոսքով, միջպետական հարաբերություններում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ունեն հստակ ձևավորված օրակարագ, երկու կողմերի հստակ ցանկությունն է խորացնլու և ամրապնդելու երկու երկրների հարաբերությունները։
«Հայաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն, այստեղ որևէ տարաձայնություն չունենք, մենք ունենք որոշ իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով մենք կարող ենք, ունակ ենք պահպանել այն կարևոր օրակարգը, առաջ տանելու օրակարգը, որի հիմքում է մեր դաշնակացային հարաբերությունները խորացնելու նպատակը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները