Կմեկնարկի «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը
Սեպտեմբերի 7-ից հոկտեմբերի 1-ը տեղի կունենա «Մանարյանական «Անհաղթ աքլորը» 40 տարեկան» խորագիրը կրող արխիվային լուսանկարների բացառիկ ցուցադրությունը:
Ցուցադրությունը նվիրված է հայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի ծննդյան 95-ամյակին և Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի «Անհաղթ աքլորը» ներկայացման 40-ամյակին:
Նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցադրության հանդիսավոր բացումը տեղի կունենա Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում:
Հայ հանրությանը կներկայացվի Երվանդ Մանարյանի՝ տիկնիկային արվեստի ոլորտում ունեցած ծանրակշիռ դերակատարության և նրա կողմից բեմադրված «Անհաղթ աքլորը» տիկնիկային ներկայացման անցած ուղին։
Սեպտեմբերի 7-ին կտրվի նաև Տիկնիկային թատրոնի նոր թատերաշրջանի մեկնարկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան