Մարզպետներն ընտրություն են նշանակում, ապա փոշմանում
Սեպտեմբերի 29-ին ընդառաջ նվազել են այն համայնքների թիվը, որտեղ հերթական ՏԻՄ ընտրություններ էին նախատեսված։
ԿԸՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այս ամսվա վերջին համայնքապետի ու ավագանու ընտրություններ են լինելու 17 համայնքներում։ Այժմ հանձնաժողովի էջում նշված է 13 համայնքի մասին։
Պարզվում է, չորս մարզպետներ՝ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Կոտայքի փոշմանել են ու չորս համայնքներում հերթական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ավելի վաղ կայացրած որոշումները չեղյալ են հայտարարել։
Միգուցե հենց սրանով էլ պայմանավորված ԿԸՀ-ն այս տարվա ընթացքում ՏԻՄ ընտրությունների քվեարկության 4-րդ օր է նշանակել դեկտեմբերի 8-ին։
Մարզպետների որոշումներով ՏԻՄ ընտրություններ չեն լինի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Շիրակի մարզի Անուշավան, Կոտայքի մարզ Ողջաբերդ, Լոռու մարզի Անտառամուտ համայնքներում։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում