Շտապօգնության բժիշկը պնդում է՝ «911»-ից ոչ ոք չի եղել այն բակում, որտեղ երեխան ընկել էր 6–րդ հարկից
Շտապօգնության մեքենան երբ ժամանել է, այնտեղ փրկարարներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Թումանյան 32 հասցեում 6-րդ հարկից ընկած 2.5 տ երեխային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխած Շտապօգնություն 01 բրիգադի բժիշկ Արտուշ Կարապետյանը։
«Այսօր ժամը 10։33-10։50-ի սահմաններում ցուցաբերել եմ բժշկական օգնություն և տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Թումանյան 32-ի բակում 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխային։ Շտապoգնությունը ժամանել է 4 րոպե հետո, կատարել է մի 4-5 րոպե գործ, այդ ընթացքում ոչ մեկ այնտեղ չի եղել։ Տեղափոխել ենք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ «911» ծառայությունից ոչ ոք այդտեղ չի եղել, իրենք պատճառաբանում են, ասում են՝ մոտիկ հասցեում կանչ ունեինք»,–նշել է նա։
Բժշկի խոսքով՝ «911»-ից խոստացել են շտկել հաղորդագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան երեխայի մոտ դրական տեղաշարժ կա
- Երևանում 2.5 տարեկան երեխան ընկել է շենքի 6-րդ հարկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները