ՊԵԿ. Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում. վերահաստել է Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը:
«Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում և առաջընթաց չես ապահովում»,-ընդգծել է Դավիթ Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու համար կհատկացնի 181 մլն դրամ
- Գյումրիում ավտոմաքսատուն կառուցելու համար անհրաժեշտ է 19-21 մլն դոլար. ՊԵԿ նախագահ