Եվս 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
Եվս 11 կին սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են ներկայացրել իսպանացի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի նկատմամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Associated Press-ին:
Նշվում է, որ երգչուհի Անջելա Թյորներ Ուիլսոնը և ևս 10 կանայք, որոնք ցանկացել են անանուն մնալ, քանի որ նրանք դեռ աշխատում են, գործակալությանն են դիմել այն բանից հետո, երբ օգոստոսի 13-ին թողարկվել է մի նյութ, որում 9 կին, այդ թվում՝ երգչուհի Պատրիսիա Վուլֆը, մեղադրանքներն են ներկայացնում օպերային երգչի նկատմամբ:
Նրանք հայտարարել են, որ հանդերձարաններում Դոմինգոն իրեն անվայելուչ է պահել, հետամտել է և փորձել համբուրել նրանց։
Նշենք, որ ավելի վաղ 8 երգիչ և 1 պարուհի ասել էին, որ 1980-ականների վերջին, տարբեր ժամանակաշրջաններում, շուրջ 30 տարի, Դոմինգոն իրենց նկատմամբ բռնություն է գործադրել:
Հարակից հրապարակումներ`
- Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
- Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու մեջ
- Պլասիդո Դոմինգոն Մարինյան թատրոնում բեմ դուրս չի եկել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան