Արամ Վադևանյան. Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ
«Այսօր Երևան Կենտրոն Քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանարության ուժով պաշտպանված, որևէ կերպ չհաղթահարված անձ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը Սահմանադրական դատարանում ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը, ով երեկ մանրամասն ուսումնասիրել է ՍԴ հրապարակված որոշումը։
Նա մանրամասնեց՝ դա առաջին նախադասությունն էր, որ եկել է մտքում որոշումն ամբողջությամբ կարդալուց հետո։
«Դա նշանակում է իրավունքի, ու ոչ միայն իրավունքի, այլ Սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ անձեռնմխելիություն բառը և քրեակատարողական հիմնարկ բառը միմյանց բացառում են։ Ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն է այդ նորարարությունը կատարել, այլ սա միջազգային փորձում, նույնիսկ դարեր ընդունված պրակտիկա է։ Սա անասելի երևույթ է իրավունքի տեսանկյունից»,-ընդգծեց բանախոսը։
Վարդևանյանի խոսքով, երբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Քրեական դատավարության օրենքի 35 հոդվածում առկա է օրենսդրական բաց ու դա հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածին, հետևաբար որոշմամբ հստակ ամրագրվում է, որ Հայաստանի երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել։
«Նույնիսկ ասեմ ավելին։ Երկրորդ նախագահի նկատմամբ մեղադրանքի որոշում չէր կարող տեղի ունենալ, այսինքն նա չէր կարող որպես մեղադրյալ ներգրավվել։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար ընթացակարգային հստակ կառուցակարգեր»,-ասաց Վարդևանյանը։
Նա պնդում է, որ խախտվել է Սահմանարության 27-րդ հոդվածը։
«Ես հիմա վստահորեն կարող եմ պնդել, որ երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
- ՍԴ որոշումը. Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը ճանաչվեց անվավեր
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան