Դանիելյան. Չեմ կարծում, որ եկել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը
«Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը խավարամիտների, ստրկամիտների ապստամբություն էր։ Որպես երևուjթ պետք է հստակ գնահատական տրվի և այդ գնահատականը բացական է»,- «Ադեկվադ» կուսակցության հիմնադիր համագումարում ասաց կուսակցության համահիմնադիր Արթուր Դանիելյանը։
Նրա խոսքով, չկա չարիք, առանց բարիքի. «Նիկոլ Փաշինյանը եթե չլիներ, ես չեմ կարծում, որ Հայաստանը կունենար որևէ նախադրյալ առաջնորդելու գալիք համաշխարհային հեղափոխությունը։ Նիկոլ Փաշինյանն իր մեջ կոնցետրացված ներկայացնում է պոստմոդեռնի բոլոր բացասական երևույթները՝ անպատասխանատվություն, անբոռնազբոս ելույթները, որոնք բխում են ազատ խոսքից կամ մարդու իրավունքներից, պոպուլիզը, և դրա արդյունքում տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել։ Դրա արդյունքում, ես վստահ եմ, որ բարեփոխումներ կգան։ Ե՞րբ։ Դժվարանում եմ ասել։ Այս պահին Հայաստանին դեռ անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հայ ժողովուրդը դեռ դասեր ունի քաղելու»։
Ա. Դանիելյանն ասաց, որ այս պահին ներքաղաքական պրոցեսների մեջ խառնվելու կարիքը չեն տեսնում, չի կարծում է, որ եկել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ժամանակը, նա դեռ գործեր ունի անելու։
Հարցին, թե նախատեսո՞ւմ եք Հայաստանում ինչ-որ քաղաքական ուժերի, անհատների հետ համագործակցել, Ա. Դանիելյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել այդ հարցին, քանի որ համագործակցություն հնարավոր է միայն գաղափարական հենքի վրա։
Նրա խոսքով, իրենց բյուջեն գոյանում է իրենց անդամների նվիրատվություններից։