3 մլն դրամ կհատկացնեն Կ. Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար
Երևանի ավագանին սեպտեմբերի 10-ին նախատեսված նիստի օրակարգում ներառել է Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ որոշման նախագիծը։
Պաշտոնական էջում հրապարակված նախագծից տեղեկանում ենք, որ փոփոխություններից մեկի համաձայն 3 մլն 281 հազար դրամ է տրամադրվելու քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար։
Նախատեսվում է արձանը տեղադրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։
Հիշեցնենք, որ դեռևս 1999 թվականի ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երևանի փողոցներից մեկը կոչել քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով և այնտեղ տեղադրել նրա արձանը: Արդեն մի քանի տարի է Երևան քաղաքի Մ. Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու, Մ.Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում տեղադրված է մի քար, որի վրա գրված է՝ «Այստեղ տեղադրվելու է ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»:
Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ներկայացված նախագծերից և ոչ մեկը հավանության չի արժանացել: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բաց մրցույթ վերջին անգամ անգամ հայտարարվել է 2012 թվականին: Այնուհետև քաղաքապետարանը պատվիրել քանդակագործ Տիգրան Արզումանյանին ստեղծել Կ.Դեմիրճյանի հուշարձանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի Մարզահամերգային համալիրի տարածքում
- Առայժմ ես ոչ մի հրահանգ չեմ ստացել. Կարեն Դեմիրճյանի քանդակի հեղինակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան