Վիլեն Գալստյան. Պետությունը ոնց որ ձեռք է քաշել թատրոնից
«Արամ Խաչատրյանը հայ ազգին նվիրել է երեք փայլուն բալետ՝ «Սպարտակ», «Գայանե», «Դիմակահանդես», սակայն ֆինանսական խնդիրների պատճառով մենք հնարավորություն չունենք ներկայանել դրանք աշխարհին։ Առանց օգնություն չենք կարող դա անել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։
Հարցին, թե պետական հոգնածության, ֆինանսավորման առումով վերջին 1-2 տարում որևէ փոփոխություն չի՞ եղել, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դեպի լավը չի եղել»։
Վ. Գալստյանի խոսքով, երկու պատրաստի բալետ ունի, որոնք եղել են խաղացանկում՝ Լորիս Ճգնավորյանի «Օթելլո», Տիգրան Մանսուրյանի «Ձյունե թագուհի», սակայն այսօր այդ բալետները չեն ցուցադրվում ֆինանսական խնդիրների պատճառով։
«Պետությունը ոնց որ ձեռք է քաշել թատրոնից։ Նախկինում ես հավիրում էի փորձավարներ, բեմադրողներ, մենակ չեմ աշխատել որպես բեմադրող, միշտ հրավիրել ենք, որ նոր շունչ, ձեռագիր լինի։ Այսօր այդ հնարավորությունն էլ չկա։ Անընդհատ ասում են՝ գումար չկա»,- ասաց ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը։