Վերանորոգվում է դեպի «Մեծամոր» արգելոց-թանգարան տանող ճանապարհը
Մեկնարկել է Արմավիր մարզի Տարոնիկ համայնքից դեպի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան տանող 4,1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերանորոգումը: Արմավիրի մարզպետարանի կայքից տեղեկանում ենք, որ վերանորոգումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են «Վերմա» ՓԲ ընկերության կողմից:
Նշված ճանապարհահատվածի վերանորոգումը կարևոր խթան է մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից, քանի որ արգելոց-թանգարանն իր պատմաճարտարապետական նշանակությամբ բացառիկ է և այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում