Արիանա Գրանդեն հագուստի խանութից պահանջում է 10 միլիոն դոլար
Երգչուհի Արիանա Գրանդեն Forever 21 հագուստի խանութից պահանջում է 10 միլիոն դոլարի փոխհատուցում։ Երգչուհու կարծիքով, խանութի մենեջմենթն անօրինական օգտագործում է իր կերպարը մարքեթինգային արշավում։
kulturomania.ru հաղորդմամբ, նրա փաստաբանները պնդում են, որ Forever 21 –ի գովազդում նկարահանվել են մոդելներ, որոնք արտաքինով նման են Գրանդեին։ Բացի այդ, օգտագործվում է You want it. We got it! կարգախոսը, որը հիշեցնում է երգչուհու I want it, I got it երգի բառերը։
Հագուստի խանութից պաշտոնական պատասխան դեռ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան