Ջոնի Դեպը բացատրել է, թե ինչու է սիրում մարմնավորել չարագործների
Դերասան Ջոնի Դեպը, որը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրել է Ջոն Մաքսվել Կուտզեն «Բարբարոսներին սպասելիս» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը, պատմել է, թե ինչու է կարծում, որ չարագործին մարմնավորելը հետաքրքիր է։
Վենետիկի միջազգային 76-րդ կինոփառատոնն անցկացվում է Լիդո կղզում, այսօր հայտարարվելու են հաղթողները։ Մրցութային ծրագրում է նաև Սիրո Գերրայի «Բարբարոսներին սպասելիս» ֆիլմը։ Ֆիլմում հանդես են գալիս Ջոնի Դեպը, Ռոբերտ Պատինսոնը, Մարկ Ռայլենսը։
«Վատ տղաների հետ կապված ամենահետաքրքիրը թվում է այն է, որ նրանք չեն արթանանում առավոտյան և քանի դեռ սափրվում են, չեն ասում իրենց, որ այսօր նրանք փորձելու են լինել ավելի վատը, քան երեկ, և անում են հնարավորինս շատ վատ գործել»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ ասել է Դեպը, որը մարմնավորում է դաժան գնդապետին։
Նա նշել է, որ իր հերոսին այնքան էլ հեշտ չէ բացահայտել, քանի որ նրա անցյալի մասին որևէ բան հայտնի չէ։ Գնդապետի կերպարում ամենայուրահատուկ տարրը մուգ ակնոցներն են, որի տակ միշտ թաքցնում է աչքերը։
«Մենք չգիտենք, թե ինչ է նա անում միայնության մեջ, հնարավոր է՝ լացում է պահարանում։ Ինձ թվում է, որ նա ավելի շուտ փորձում է փախչել ամեն ինչից, ինչը կարող է խոցել նրան»,- ասել է դերասանը։
Հարակից հրապարակումներ`
- Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հանդիպել են Վենետիկի կինոփառատոնում
- Ջուլի Էնդրյուսը Վենետիկում արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»
- Վենետիկի կինոփառատոնում Ռոման Պոլանսոկու ֆիլմի պրեմիերան կանցնի առանց նրա մասնակցության
- Բացվել է Վենետիկի կինոփառատոնը
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան