Իսպանիան մտադիր է արգելել ասեղնաբուժությունն ու հոմեոպատիան
Իսպանիան նախատեսում է արգելել երկրում ոչ ավանդական բժշկությունը, այդ թվում ասեղնաբուժությունն ու հոմեոպատիան դրանց՝ առողջությանը վնաս հասցնելու պատճառով։
Գազետա.ռու կայքը, հղում անելով The Local-ին, գրում է, որ գիտության և առողջապահության նախարարությունը կառավարություն է ներկայացրել զեկույց, որով ապացուցում է մարդու առողջության վրա այլընտրանքային բժշկության վնասը։
Խորհրդարանականների խոսքով, շատ մարդիկ դեռ հավատում են բուժման այդ մեթոդներին, չնայած գիտական հերքումներին։
Հարցման համաձայն, 2016 թվականին հարցվածների 59,8 տոկոսը կարծում է, որ ասեղնաբուժությունն ունի բուժական հատկություն, 52,7 տոկոսը վստահ է հոմեոպաթիկ բուժման արդյունավետության մեջ: