Հայկ Ալումյան. Դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու հարցը քննարկելու համար դատարանը չպետք է սպասի սեպտեմբերի 12-ին նշանակված դատական նիստին։
«Մինչ այս նախատեսված էր, որ ամսի 12-ին դատավորը քննելու է խափանման միջոցի հարցը։ Բայց այն բանից հետո, երբ հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, ամեն օրն ու ժամը, որ պարոն Քոչարյանը գտնվում է կալանքի տալ, արդեն ուղղակիորեն իրավունքի խախտում է։ Այդ պատճառով դատարանը չպետք է սպասի մասի 12-ին, պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի ու անդրադառնա խափանման միջոցի հարցին»,-ասաց Ալումյանը։
Փաստաբան Արման Վարդևանյանն էլ նկատեց, որ եթե լիներ իրավունքի գերակայության իրավիճակ, ապա հենց այսօր պետք է հրավիրվեր դատական նիստ։
«Դատարանը կարող էր իր նախաձեռնությամբ վերացներ խափանման միջոցի որոշումը, դատախազությունը որպես իրավունքի պաշտպանության երաշխավոր կարող էր ստանձնել այս հարցի վերաբերյալ գործողությունների կատարումը։ Եվ ի վերջո օրենքը սահմանում է, որ ՔԿՀ վարչակազմը կարող է անձին ազատ արձակել, եթե առկա չէ նրա կալանքի մասին որոշում։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,-նշեց նա։
Տեղեկացնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը քիչ առաջ միջնորդություններ է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որոնք վերաբերում են Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելուն։
Պաշտպանները դատարանի նախագահին ուղղված գրությամբ խնդրել են ապահովել, որ ներկայացված միջնորդությունները հանձնվեն ու քննության առնվեն անհապաղ։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին։
Դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ժամը 13:00-ին՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Վադևանյան. Երկրորդ նախագահն անհապաղ պետք է լինի ազատության մեջ
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է վերացնել նրա խափանման միջոցը և դադարեցնել քրեական հետապնդումը
- Ալումյան. ՍԴ որոշումից հետևում է, որ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել է ապօրինաբար
- ՍԴ-ն հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը
- Էլինար Վարդանյան. ՍԴ-ն կայացրեց որոշում և ՍԴ որոշումը պարտադիր է պետական կառույցների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան