«Հրապարակ». Արցախում ընտրական աշխուժությունը բացակայում է
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը եզրափակիչ փուլում է: Այս ընտրությունները ևս անցնում են նախորդ ընտրությունների տրամաբանությամբ՝ ոչ այդքան աշխույժ, միատոն:
Որքան էլ լրատվական հոսքերում փոքր-ինչ աշխուժություն մտցրեց ՀՀ կառավարության կողմից երկու «սորոսական» ՀԿ-ներին դիտորդություն անելու համար ֆինանսավորման որոշումը, այնուամենայնիվ, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իրական գործընթացներում աշխուժություն չկա:
Հասարակությունն ավելի շատ ֆիքսված է հաջորդ տարի նախատեսվող համապետական ընտրությունների վրա, որի ժամանակ Արցախի նախագահ է ընտրվելու»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում