Դալլասի օպերային թատրոնը չեղարկել է Պլասիդո Դոմինգոյի համերգը
Դալլասի օպերային թատրոնը (Տեխաս, ԱՄՆ) չեղարկել է իսպանացի աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, որը պետք է կայանար 2020 թվականի մարտին։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, դա տեղի է ունեցել Դոմինգոյի հասցեին հնչող սեռական ոտնձգությունների մեղադրանքների պատճառով։
Ավելի վաղ AP-ում հոդված էր հրապարակվել, որտեղ 9 կին պատմում են Պլասինդո Դոմինգոյի կողմից անհարիր վարքագծի մասին։ Ավելի ուշ ևս 11 կին մեղադրել են նրան սեռական ոտնձգության մեջ։
«Պլասիդո Դոմինգոյին վերաբերվող մեղադրանքների ֆոնին Դալլասի օպերան որոշել է չեղարկել 2020 թվականի մարտի 11-ի գալա-համերգը»,- նշված է թատրոնի հաղորդագրությունում։
Օպերային երգչի մասնակցությամբ համերգն ավելի վաղ չեղարկվել էր նաև Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում, հետ էր կանչվել Ֆիլադելֆիայիայում համերգի հրավերը։
Հարակից հրապարակումներ`
- Եվս 11 կին Պլասիդո Դոմինգոյին մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ
- Լոս Անջելեսի օպերան սկսել է Պլասիդո Դոմինգոյի հասցեին հնչող մեղադրանքների հետաքննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան