Արմեն Գյուլբուդաղյանց. Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես թիմը տարավ հետևից
«Շատ ուրախ եմ, որ տղաների այս մեծ աշխատանքը, նվիրվածությունը, ցանկությունը, մեր ժողովրդի աջակցությունը չկորավ»,- Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումն ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով՝ 4:2 հաշվով:
1-0` Հենրիխ Մխիթարյան, 3
1-1` Էդին Ջեկո, 13
2-1` Հենրիխ Մխիթարյան, 66
2-2` Ամեր Գոյակ, 70
3-2` Հովհաննես Համբարձումյան, 77
4-2` Ստիպե Լոնչար, 90+5, ինքնագոլ
«Տղաները հանդերձարանում էլ մեկը մյուսին ոգևորում էին, ասում էին, որ այսպիսի խաղերում պետք է մեր բնավորությունը ցույց տանք»,- նշեց նա։
Դարպասապահ Արամ Հայրապետյանի մասին խոսելիս՝ Ա. Գյուլբուդաղյանցն ասաց. «Ես Արամին հավատում եմ: Մյուս երկու դարպասապահներին ևս հավատում եմ: Ապրի Արամը, եթե այսօր չփրկեր, մեզ համար շատ դժվար կլիներ հաղթել»:
Ինչ վերաբերում է Կամո Հովհաննիսյանի վնասվածքին, նա նշեց. «Կամոն մարտիկ է, ինչ ցավ էլ ունենում է, ասում է՝ չի ցավում: Դեռ չգիտեմ, երևի քիչ բան է եղել»։
Արմեն Գյուլբուդաղյանցի խոսքով, Հենրիխ Մխիթարյանն առաջատարի պես թիմը տարավ հետևից. «Մեծ ծավալի աշխատանք կատարեց, սևագործ գործերը լրիվ, ամեն ինչ արեց, փոխանցումները, գոլը։ Ապրի Հենրիկը, մնացած բոլոր տղաները։ Նույնիսկ ովքեր չէին խաղում, բոլորի էներգետիկան, նվիրվածությունը օգնեց, որ հաղթենք»։
Հարցին, թե ըտս ձեզ հավաքականը վերադաձել էուղեգրի համար պայքար, նա ասաց, որ իրենք պատրաստվում են Լիխտենշտեյնի հետ խաղին. «Եթե միավորները հիմա հաշվենք՝ այո, վերադարձել ենք: Բայց մենք պատրաստվելու ենք Լիխտենշտեյնի, հետո՝ Ֆինլանդիայի հետ խաղին: Վերջում արդեն կհաշվենք»:
Հարակից հրապարակումներ`
- Գյուլբուդաղյանց. Դե գիտեք, Կամո մարտիկ է, մինչև վերջ պայքարում է
- Ոչ-ոքին Իտալիայի հետ խաղում ևս լավ արդյունք է. Գյուլբուդաղյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան