Հայաստանի հավաքականին պարտվելուց հետո բոսնիացիների գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականից պարտություն կրելուց հետո Բոսնիա և Հերցեգովինայի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկանում ենք Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտել է մեր հավաքականի հաղթանակով՝ 4:2 հաշվով։
«Ես խոսել եմ բոլորի հետ և հրաժարական եմ տալիս: Երբ ես ժամանեցի, ես հավատում էի, որ կմասնակցենք Եվրոյին: Մենք չհասանք դրան, և ինձ փոխարինողը ժամանակ կունենա թիմը նախապատրաստելու Ազգերի լիգային: Ես այլևս չեմ ղեկավարում թիմը»,- հայտարարել է Ռոբերտ Պրոսինեչկին:
Ինչ վերաբերում է Հայաստան- Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանը, նա նշել է, որ Հայաստանն արժանի էր հաղթանակի և շնորհավորել է։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա