«Կամք». Հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի դեմ մեր ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ
Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին։
«ՀՀ ՆԳ Նախարար Պրն.Օսիպյանին
ՀՀ ԱԱ Վարչության նախագահ Պրն.Վանեցյանին
2019 թվականի հուլիսի 18-ից ի վեր, արդեն 54 օր, Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը սկսել է ստորագրահավաք՝ տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ:
Մենք այս 54 օրերի ընթացքում՝ օգտվելով մեր սահմանադրական իրավունքից, հենակետեր ենք տեղադրել Հայաստանի Հանրապետության առավել բանուկ փողոցներում և հրավիրել անցորդներին՝ միանալ մեր ստորագրահավաքին: Ուրախ ենք տեղեկացնելու, որ տասնյակ հազարավոր քաղաքացիներ արդեն իսկ ստորագրելեն՝ պահանջելով չեղարկել և հետ ուղարկել կոնվենցիան:
Դժբախտաբար, այս ընթացքում հարյուրավոր սադրանքներ են տեղի ունեցել ստորագրահավաքի մասնակիցների նկատմամբ, բացի այդ՝ յոթ անգամ հարձակումներ են իրականացվել մեր հենակետերի վրա: Դրանք տեղի են ունենցել.
1. 2019թվականի օգոստոսի 2-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
2. 2019 թվականի օգոստոսի 7-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
3. 2019 թվականի օգոստոսի 12-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
4. 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Գյումրի քաղաքում
5. 2019 թվականի օգոստոսի 18-ին՝ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում
6. 2019 թվականի օգոստոսի 24-ին՝ Ուջան գյուղում
7. 2019 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Սպիտակ քաղաքում
Հարգելի պարոնայք,
Տեղի ունեցած հարձակումների ձևն ու ոճը, հետզհետե ավելի կոպիտ դառնալը և բազում այլ հանգամանքներ մեզ թույլ են տալիս անվարան հայտնել, որ կա դարանակալ ուժ, որը կազմակերպում է այս հարձակումները՝ նպատակ ունենալով մեզ ահաբեկել և հիասթափության հասցնել:
Արդ, սույնով մենք պահանջում ենք,
1. Անհապաղ ձեռնարկել միջոցառումներ՝ պահպանելու սահմանադրական կարգը և ապահովելու մեր իրավունքները:
2. Հետաքննել վերոնշյալ դեպքերը, ի լույս բերել, օրենքի տառին համապատասխան իրավական գնահատական տալ և պատասխանատվության ենթարկել դարանակալ պատվիրատուներին:
3. Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի հետագա բոլոր ստորագրահավաքների և այլ միջոցառումների ընթացքում ապահովվեն հասարակական կարգը և «Կամքի» անդամների ու միջոցառումների մասնակիցների անվտանգությունը»,-նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Քայլերթ Արարատում՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- Ստամբուլյան կոնվենցիա+ Ամուլսար, կլիներ պերեդոզ. Նաիրա Զոհրաբյան
- սԴամբուլյան արգելակներ
- Հակաստամբուլյան «Կամքը» հասավ Էջմիածին
- Հարձակվել են Վահագն Չախալյանի և Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա
- «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի
- Ինձ վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու որևէ պատասխանատվություն չկա. Նախարար
- Մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման
- ՀԴԿ-ն դիմում է կառավարությանը՝ հրաժարվել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացից
- Արթուր Ղազինյան. Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու
- ԱՆ-ն՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի և որոշ հարցերի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան