Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը կվերածվի մինի-սերիալի
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը դառնալու է հեռուստատեսային մինի-սերիալ։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին պատմել է ֆիլմի գլխավոր դերակատարներից Բրեդ Փիթը։ Տարանտինոն ֆիլմի վրա աշխատանքների ժամանակ դերասանների հետ քննարկել է ընդլայնված տարբերակի հնարավորությունը։
«Այո, նա ասել է այդ մասին։ Դա շատ անհանգստացնող գաղափար է»,- ասել է Փիթը։
Դերասանը չի բացառել, որ առ-ցանց կինոթատրոններում ֆիլմի հեռուստատեսային տարբերակի ցուցադրությունը կարող է շատ հաջողված դառնալ։
«Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմը դարձել է Տարանտինոյի ամենաեկամտաբեր ֆիլմը. համաշխարհային վարձույթի ընթացքում այն հավաքել է ավելի քան 284 միլիոն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Պոլանսկիի կինը քննադատել է Տարանտինոյին «Մի անգամ Հոլիվուդում»-ի համար
- Կաննում պարզ է դարձել, որ Քվենտին Տարանտինոն այսօր ապրող կարևորագույն ռեժիսորներից է
- Տարանտինոյի նոր ֆիլմը կցուցադրվի Կաննի կինոփառատոնում
- Տարանտինոյի նոր ֆիլմի թրեյլերը համացանցում է
- Քվենտին Տարանտինոյի ֆիլմն ընդգրկվել է աշխարհի լավագույն ռեժիսորների նկարահանած վատագույն ֆիլմերի աղյուսակում