ԱԺ-ն ընդունեց նախօրեին քվեարկած մի քանի օրենքի նախագծեր
Ազգային ժողովն այսօր աշխատանքները սկսեց նախօրեին քննարկված նախագծերը քվեարկության դնելով։
Այսպիսով՝ խորհրդարանն առաջին ընթերացմամբ ընդունեց պատգամավոր Գևորգ Պապոյանի ներկայացրած Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծը, վավերացվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան։
Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանի ներկայացրած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանը 52 դեմ ձայնով չընդունեց Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Նույն պատգամավորի ներկայացրած «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 97 կողմ և 3 դեմ ձայնով։