Թրամփն՝ իր մազերի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր մազերն իդեալական չեն, բայց ավելի լավն են, քան իր հասակակիցներից շատերը: tvzvezda.ru-ի հաղորդմամբ, ԱՄՆ առաջնորդն այդ մասին հայտարարել է Հյուսիսային Կարոլինայում իր կողմնակիցների հետ հանդիպմանը։ Դիմելով իր կողմնակիցներին՝ Թրամփը պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալ նրանց առջև նույնիսկ անձրևին, չնայած նրան, որ իր սանրվածքը կթրջվի։
«Համենայն դեպս ես կարող եմ ապացուցել, որ սրանք իմ իսկական մազերն են։ Հնարավոր է, դրանք այնքան էլ լավը չեն, բայց, ես ձեզ կասեմ, որ դրանք ավելի լավն են, քան իմ ընկերներից շատերի, որոնց հետ ես նույն տարիքի եմ։ Զգալիորեն լավը»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Դոնալդ Թրամփը մազերի պատճառով բազմիցս զվարճալի իրավիճակների մեջ է հայտնվել։ Նաև ցանկացած հարմար պահի նա փորձում է ապացուցել, որ կեղծամ չի կրում։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում