Արթուր Մեսչյան. Թող մի հատ 71 հարկանի շենք էլ Երևանում լինի, ինչ կլինի՞
«Եթե այդպիսի բան կառուցվի, ինչո՞ւ ոչ։ Բայց որտե՞ղ, ինչո՞ւ։ Առաջին հերթին չգիտենք որտեղ, որովհետև նախագիծ չենք տեսել, չգիտենք ինչու, որովհետև դրա պատասխանը դեռ չունենք»,- Երևանի ավագանի նիստում ասաց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Երևանում կառուցելու է «Անմոռուկ» անունով 71 հարկանի շենք, արդյո՞ք քաղաքապետարանին ներկայացվել է նախագիծ, արդյո՞ք կառուցվելու է, ո՞րն է ձեր դիրքորոշումը։
Ճարտարապետը նշեց, որ, ընդհանրապես, եթե Երևանում լինի մեկ հատ 71 հարկանի շենք, ինչու ոչ, հեռու մի տեղ՝ լանջի վրա, թող լինի։
«Որովհետև 71 հարկանի շենքը նոր շինարարական տեխնոլոգիա է, նոր մոտեցում է, նոր մտածողութուն է։ Ինչու ոչ, թող մի հատ շենք էլ Երևանում լինի էլի, ինչ կլինի՞»,- ասաց Արթուր Մեսչյանը։