Եվրո-2021. Հայաստանի Մ-21 հավաքականը կրեց երկրորդ պարտությունը
Ֆուտբոլի 2021թ. Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս 1:6 հաշվով պարտվեց Իսլանդիային: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ-ից։
Ռեյկյավիկում տեղի ունեցած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականի հեղինակության գոլը 60-րդ րոպեին խփեց Կարեն Մելքոնյանը, որի գոլից 11 րոպե անց հյուրերի հարձակվող Գերման Կուրբաշյանը հեռացվեց դաշտից:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Անտոնիո Ֆլորեսի գլխավորած թիմը Դուբլինում նվազագույն հաշվով պարտվել էր Իռլանդիայի Մ-21 հավաքականին: Այս խմբում ընդգրկված են նաեւ Իտալիայի, Շվեդիայի եւ Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականները: