Փոխքաղաքապետ. Երևանի սանմաքրման հիմնարկը նույն գումարի շրջանակներում պատրաստվում է իրականացնել ավելի լավ ծառայություն
««Սանիթեք» ընկերության հետ գործընկերային հարաբերությունները պայմանագրով նախատեսված գործառույթների շրջանակում զրոյի է հավասարված, չկա նման գործառույթ իրենց հետ, բանակցություններն այլևս դադարեցված են, այս պահին ուղղակի իրականացնում ենք քաղաքապետի պարտադիր լիազորությունը»,- Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Սանիթեքի» հետ շարունակվում են բանակցություններ այն օրվանից ի վեր, երբ դադարեցվել են աշխատանքները, կարո՞ղ են համարել, որ այսօր գոյություն չունի այս ընկերությունը, աղբահանության ողջ պատասխանատվությունը քաղաքապետարանի, ի դեմս «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ի վրա է։
Փոխքաղաքապետը ասաց, որ ավագանու հաստատմանը ներկայացրել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի նոր հաստիքացուցակը։ Նա նշեց, որ քանի որ «Սանիթեք» ընկերությունն արդեն 10 օր Երևանում ոչ մի աղբահանություն չի իրականացնում, նաև սանմաքրման գործառույթները, որոնք պայմանագրով իրեն է վերապահված, դրանք ամբողջությամբ իրականացնում է Երևանի սանմաքրման հիմնարկը, որը որոշակի աշխատանքային հաստիքների և ռեսուրսների շրջանակներում է գործում, փաստացի նման գործառույթների իրականացման համար բավարար չէ այդ հաստիքացուցակը և կազմը։
«Հիմնարկի կողմից ծառայությունների իրականացման ծավալն ընդգրկում է Երևան քաղաքի ամբողջ վարչական տարածքը, ինչպես նաև` մայրաքաղաքում ձմռան ամիսներին ձյան մաքրման, փողոցների մշակման և ձյան տեղափոխման աշխատանքների իրականացման հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել Երևանի քաղաքապետի կողմից սեփական պարտադիր լիազորության իրականացումն ապահովելու նպատակով ընդունել ներկայացված որոշման նախագիծը: Նախագիծը նախատեսում է նոր հաստիաքակազմ՝ հավաքարարներ, բանվորներ, վարորդներ։
Ընդհանուր հաստիքացուցակը 647 միավոր է կազմում, ամսական բյուջեն շուրջ 161 միլիոն դրամ»,- ասաց Հ. Սարգսյանը։
«Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հարցրեց, թե կան վերջնական հաշվարկներ ամբողջ քաղաքի համար հիմնարկի գործունեության համար բյուջեից որքա՞ն գումար է նախատեսվում։
Հ. Սարգսյանն ասաց. որ նախնական հաշարկները չեն գերազանցելու այն միջոցները, որոնք նախորդ տարիներին բյուջեով նախատեսվում էր «Սանիթեք» ընկերությանը վճարելու համար, առավելագույն սահմանաչափը 5,2 միլիարդ դրամն է։
«Հաշի առնելով «Սանիթեքի» կողմից իրականացվող աշխատանքների որակը, համեմատության կարգով, մենք նույն գումարի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել ավելի լավ ծառայություն»,- ասաց փոխքաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Թափանցիկ, օբյեկտիվ բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը. «Սանիթեք»
- «Սանիթեք»-ը պետական բյուջե չի վճարել շուրջ 580 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ
- «Սանիթեք»-ը ձախողել է. Հայկ Մարության
- «Սանիթեք». Մեր առաջարկները քաղաքապետարանին մնացել են անպատասխան
- Խաժակյան. Քաղաքապետարանի մերժումը ամռան նախաշեմին կանխեց «Սանիթեք»-ի ներդրումները
- Քաղաքապետարան-Սանիթեք՝ մեզ պետք չեք
- Հայկ Մարության. «Սանիթեք»-ի ասուլիսում հնչեցին զավեշտի հասնող պնդումներ
- «Սանիթեք»-ի սեփականատեր. Պատրաստ ենք անմիջապես կատարել 4 մլն դոլարի ներդրում
- «Սանիթեք ինթերնեյշնլ» և «Սանիթեք» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել. ՊԵԿ
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում