Կրկին «Ձյունիկ սառնարան»
Սեպտեմբերի 9-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ ծուխը տարածվել է 3-րդ և 4-րդ հարկեր: Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ` մինչև ծխի դադարելը:
Այսպիսով՝ ԱԻՆ-ը շարունակում է իր անկանոն քաղաքականությունը։ Նշենք, որ հրդեհի մասին մինչ կեսօր արդեն ֆեյսբուքում գրվել էր ու նշվել ԱԻՆ-ը։ Ի դեպ՝ հրշեջ ազդանշանները լսվեցին մի քանի ժամ հետո միայն։
Թե ինչից է հրդեհը ոչ շոգ օրերին՝ հավանաբար նախարարությունը գլուխ է ջարդում ու չի հասկանում։
Ի դեպ, նշենք, որ հարակից տարածքների բնակիչները արդեն լավ տարբերում են հոտից, թե ինչ է այրվում՝ խոտ, թե միս։
Հարակից հրապարակումներ`
- «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքից ծուխ է բարձրացել
- Դա ծիծաղելի վարկած է. Դավիթ Անանյանը՝ «Ձյունիկ սառնարան»-ի և «Վեգա»-ի հրդեհների դիտավորության մասին
- «Ձյունիկ սառնարան»-ի հրդեհից տուժած գործարարները պահանջում են վերադարձնել ԱԱՀ-ն ու մաքսատուրքը
- Սառնարանների պահեստում 3 օր առաջ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են
- Սառնարանների պահեստում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
- Հրդեհ սառնարանների պահեստում