ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը` մասնագիտական կողմնորոշման միջոց
Ճանաչողական այցով Հայաստան ժամանած վիրահայ պատանիներն ու Արագածոտնի մարզի՝ հասակակիցները, եղել են ՎիվաՍել-ՄՏՍ-ում: Ընկերության կառավարման և սպասարկման մշակույթը հաջողված օրինակ է դարձել նաև երկրի սահմաններից դուրս ապրող հայ պատանիների համար: Ավելի քան տասը տարի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձը երիտասարդներին օգնում է բացահայտել ոլորտի առանձնահատկություններն ու պատկերացնել, թե ի՞նչ հմտությունների պետք է տիրապետի մենեջմենթով զբաղվել ցանկացողը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված հերթական խումբը ծանոթացել է տարբեր ստորաբաժանումների աշխատանքին, եղել զանգերի և սպասարկման կենտրոններում: Շրջայցի ավարտին պատանիները հանդիպել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանը: Մասնավորապես՝ ինչպե՞ս կառավարել առողջ բիզնես, մրցակցային դաշտում հանդես գալ ճկուն գաղափարներով, արձանագրել հաջողություն և շարունակաբար պահպանել առաջատարի դիրքերը:
«Դուք այնպիսի տարիքում եք, երբ ձեզ շրջապատող ամեն ինչ խորը տպավորություն է թողնում ներքնաշխարհի վրա և կարող է որոշիչ դեր կատարել՝ ապագայի ճանապարհների ընտրության հարցում: Ձևավորվում են նախասիրություններ, որոնք էլ որոշիչ դեր են խաղում մասնագիտության ընտրության հարցում: Կարծում եմ՝ ճանաչողական այսօրինակ հանդիպումները կընդլայնեն ձեր մտահորիզոնը և կօգնեն ճիշտ ընտրություն կատարել: Ինչ մասնագիտություն էլ ընտրեք ապագայում, չվախենա՛ք սխալվելուց, փորձեք լինել հետևողական, պատասխանատու, աշխատասեր և համարձակ: Այդ հատկանիշները կօգնեն հաջողության հասնել», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Պատանիները ծանոթացել են նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ նորարարությունների խթանման մարքեթինգային քայլերին և շարունակաբար ներդրվող տեխնոլոգիաներին: Հանդիպումն ուղեկցվել է զրույցով և ինտերակտիվ հարց ու պատասխանով:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագներն իջեցնելու նախաձեռնությունը
- Հարություն Խաչատրյան. Չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում Mobile ID ներդնելու ծրագրերի մասին
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցների երեխաները՝ ծնողների աշխատավայրում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է մատչելի սակագնային պլան՝ «Z» սերնդի համար. թոփ 5 մեսինջերներ, ինտերնետ, րոպեներ և ավելին
- Առաջարկ մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ից
- Ավագ ուրբաթն աշխատանքային է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնների համար
- Ավտոմատ ամպային հեռախոսային կայան ՎիվաՍել-ՄՏՍ-ից. ծախսարդյունավետ ծառայություն ընկերությունների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան