Բռնցքամարտիկ Արտուշ Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկային մենամարտում
81 կգ քաշային Արտուշ Հովհաննիսյանն անհաջող է մեկնարկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ ՀԱՕԿ-ից հայտնում են, որ մեկնարկային մենամարտում Հայաստանի ներկայացուցիչը 1:4 հաշվով պարտվել է Հոլանդիան ներկայացնող Արտյոմ Գասպարյանին և դուրս մնացել պայքարից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հաղթանակով էր մեկնարկել 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դուրս է եկել 1/16 եզրափակիչ:
Հայաստանի հավաքականն ԱԱ-ին մեկնել է 8 բռնցքամարտիկով: Եկատերինբուրգում հանդես կգան նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում