Իրանական թա'զիեի անպաճույճ ներկայացումը
«Հարևան Իրանում` 7-րդ դարում շիայական իմամ Հուսեյնի նահատակության մոհարրամ ամսվա սգո ծիսակատարությունների համատեքստում չափազանց հետաքրքրական են իրանական تعزیه [թա'զիյե] բռց․՝ «սգասացության» ժանրով ժողովրդական թատերական ներկայացումները, որոնք պատկերում են Հուսեյնի նահատակության ողջ պատմությունը Քարբալայի դաշտում։
Հիմա դրանք հաճախ բեմադրվում են դերասանների կողմից, սակայն նախկինում խաղացվել են հասարակ մարդկանց ջանքերով։
Տեսանյութում Իրանի մեզ սահմանակից Արևելյան Ատրպատական նահանգի Միանե քաղաքում անցյալ տարի կազմակերպված թա'զիեի անպաճույճ ներկայացումից մի հատված է»,- ֆեսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։